կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 12:53
Հասարակություն

ԲՏԱ նախարարն ու ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

ԲՏԱ նախարարն ու ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։

Նախարարը հայտնել է, որ ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են փոխգործակցությանը, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձել են նաեւ ռազմավարական խնդիրներին։