կարևոր
2569 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 11:19
Քաղաքական

Քալիֆորնիայի համագումարը ճնշող աջակցութեամբ ընդունեց Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի կողմից աջակցուող Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւը

Քալիֆորնիայի համագումարը ճնշող աջակցութեամբ ընդունեց Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի կողմից աջակցուող Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւը

ՍԱՔՐԱՄԵՆՏՈ, Քալիֆորնիա – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Քալիֆորնիայի տեղական մարմինները ողջունում են Քալիֆորնիայի նահանգային համագումարի(Խորհրդարան) կողմից AJR 1-ի ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի մամլոյ հաղորդագրութեան համաձայն՝

Բանաձեւն ընդունուել է երկու կուսակցութիւնների ճնշող աջակցութեամբ, 58 ներկայացուցիչներ միացել են որպէս համահովանաւորներ, իսկ վերջնական ձայների թիւը կազմել է 59 կողմ, 0 դէմ:

«AJR 1-ի ընդունումը հզօր քայլ է Ադրբեջանին արցախահայութեան դէմ իր չդադարող ագրեսիայի համար պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ», — նշել է ANCA Ազգային վարչութեան անդամ Այտա Տիմէճեանը: «Մենք երախտապարտ ենք, որ սերտօրէն համագործակցել ենք Համագումարի անդամ Քրիս Հոլդենի եւ նրա գործընկերների հետ՝ ապահովելու այս բանաձեւի ժամանակին ընդունումը, որը կոչ է անում ԱՄՆ կառավարութեանը անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ՝ դադարեցնելու Արցախի դաժան եւ անմարդկային շրջափակումը»:

ANCA-ի Քալիֆորնիայի մասնաճիւղերը սերտօրէն համագործակցեցին համագումարի անդամ Քրիս Հոլդենի հետ, ով ներկայացրեց բանաձեւը՝ փորձելով վերահաստատել Քալիֆորնիայի կողմից Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը եւ կոչ անել Բայդենի վարչակազմին շտապ մարդասիրական օգնութիւն ցուցաբերել արցախահայութեանը: Բանաձեւը նաեւ կոչ է անում Բայդենի վարչակազմին պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին իր ագրեսիայի համար՝ կիրառելով Բաքուին տրամադրուող ռազմական օգնութեան 907-րդ յօդուածի սահմանափակումները:

«Այսօր AJR 1-ը վեհաժողովն անցաւ Սենատին՝ երկկուսակցական աջակցութեամբ: Լաչինի միջանցքի շրջափակումը վտանգի տակ է դրել 120,000 հայերի կեանքը, այդ թւում՝ 30,000 երեխաների, ովքեր բախւում են սննդի, դեղորայքի եւ այլ կենսական նշանակութեան ապրանքների խիստ պակասի։ Ես անհամբեր սպասում եմ Սենատի իմ գործընկերների հետ աշխատելուն, որպէսզի այս միջոցն ընդունուի եւ ուղարկուի Կոնգրեսին եւ նախագահին», — ասել է խորհրդարանի անդամ Քրիս Հոլդէնը:

Համագումարի անդամ Քրիս Հոլդենին միացան համագումարի անդամներ Լաուրա Ֆրիդմանը, Վենդի Կարիլեօն, Լիզա Կալդերոնը, Մեգան Դալը, Մայք Գիփսոնը, Մայք Ֆոնգը, Թոմ Լաքին, Քոթի Պետրի-Նորիսը, Էլոիզ Գոմես Ռեյեսը, Լուզ Ռիւասը եւ Բլանկա Ռուբիոն՝ որպէս համահեղինակներ։ Քալիֆորնիայի համագումարի միջոցով դրա յաջող ընդունումից յետոյ բանաձեւն այժմ կքննարկուի Սենատի առջեւ, որտեղ այն կը ներկայացուի Քալիֆորնիաի նահանգի սենատոր Էնթօնի Պորտանտինոյի կողմից, իսկ սենատորներ Բոբ Արչուլետան եւ Սքոթ Ուիլքը որպէս համահեղինակներ:

« Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Փասադենայի մասնաճիւղի անունից ես մեր համայնքի երախտագիտութիւնն եմ յայտնում Համագումարի անդամ Հոլդենին` նրա ստանձնած ղեկավարութեան համար` ուղղուած Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական շրջափակումը վերացնելու ջանքերին», — նշել է Ամերիկայի Հայ Դատի Եանձնախմբի Փասադենայի նախագահ Շողիկ Եփրեմեանը: «մեր համայնքի շատ անդամներ Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգներ են, եւ մենք չենք կարող չտեսնել զուգահեռները մարդկութեան դէմ այդ մեծ յանցագործութեան եւ արցախահայութեանը սովի մատնելու Ադրբեջանի փորձերի միջեւ: Մենք ուրախ էինք սերտօրէն համագործակցելու Համագումարի անդամ Հոլդենի հետ` ապահովելու համար այս բանաձեւի ընդունումը Քալիֆորնիայի համագումարի միջոցով, եւ անհամբեր սպասում ենք Քալիֆորնիայի Սենատի իր գործընկերների հետ միասին` ապահովելու այս կարեւոր բանաձեւի հրատապ ընդունումը»:

Ելոյթ ունենալով ի պաշտպանութիւն AJR 1-ի, երեսփոխան Լորայ Ֆրիդմանը, ով ներկայացնում է ամերիկահայ ամենամեծ համայնքը նահանգի օրէնսդիր մարմնում, մեկնաբանել է Արցախի նշանակութիւնը հայ ժողովրդի համար եւ ծաւալուող հումանիտար սարսափելի ճգնաժամը: «արցախը եղել է Հայաստանի աւանդական մասը հազարամեակներ առաջ: Ադրբեջանը չհրահրուած պատերազմ է մղել հայ ժողովրդի դէմ` օգտագործելով Արցախի խաղաղ բնակիչներին որպէս թնդանօթի միս, եւ կտրելով ճանապարհը, որը Արցախում ապրող հայերին ամէն տեսակի պաշարներ հասցնելու հիմնական միջոցն է, նրանք հումանիտար ճգնաժամ են առաջացրել: Տարածաշրջանում ոչ մի այլ պատճառի, քան հայերին այս պատմական տարածքից հեռացնելու փորձի», — նշել է Ֆրիդմանը: