կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 12:50
Սփյուռք

Հազիւ եմ զսպում ծիծաղս, երբ տեսնում եմ, թէ որոշ անհատներ ինչ խորհուրդներ են տալիս ՀՅԴ-ին. ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանային Հայ դատի յանձնախմբի անդամ

Հազիւ եմ զսպում ծիծաղս, երբ տեսնում եմ, թէ որոշ անհատներ ինչ խորհուրդներ են տալիս ՀՅԴ-ին. ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանային Հայ դատի յանձնախմբի անդամ

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանային Հայ դատի յանձնախմբի անդամ Գեւ Իսկաջեանը ֆէյսբուքի իր էջում գրել է.

«Չեմ կարող օգնել, բայց հազիւ եմ զսպում ծիծաղս, երբ տեսնում եմ, թէ որոշ անհատներ ինչ խորհուրդներ են տալիս Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, երբ նրանց կուսակցութիւններից եւ դաշինքներից ոչ մէկը, ներառեալ՝ «Իմ Քայլը» չունեն այնպիսի կառուցւածք, որը թոյլ կը տայ այն մակարդակի քննարկումներ եւ քննադատութիւններ, ինչը մենք ունենք մեր կուսակցութեան մէջ: Մինչ ձեր սիրելի «դուխով» պատգամաւորները պոչները ծալած, խոնարհւում են վարչապետի բերանից դուրս եկած իւրաքանչիւր բառի առջեւ, մենք անընդհատ երկխօսութեան մէջ ենք/յաճախ՝ թէժ/, քանի որ մենք անընդհատ աշխատում ենք պարզել, թէ ինչպէս լաւագոյնս ծառայել մեր համայնքներին՝ տեղական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով:

Ցաւոմ եմ, որ մեզանից շատերը չեն վազում սոցիալական ցանցեր՝ մեր դժգոհութիւնները բարձրաձայնելու, ինչպէս մի խումբ երեխաների՝ հերոսանալու համար: Բայց այդ նոյն կառուցւածքն ու գործընթացն են պատճառը, որ մենք գոյութիւն ունենք շուրջ 130 տարի, եւ դրա բացակայութիւնն է պատճառը, որ դուք գոյութիւն չէք ունենայ 10 տարի յետոյ»: