կարևոր
7981 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-24 19:54
Քաղաքական

Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա

Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդադար խոսում է անվտանգային խնդիրներից, էսկալացիայի մեծ հավանականությունից, Ադրբեջանի սպառնալիքներից և Արցախում ցեղասպանության վտանգից և հայաթափումից: Կառավարության՝ մարտի 23-ի նիստում նա միանգամից մի քանի ահազանգ հնչեցրեց՝ Ադրբեջանը օկուպացրած Արցախի տները քանդում է, հուշարձանները ոչնչացնում է, նաև հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրելուց, եթե այն չլինի իր պահանջներով։

Փաշինյանը խոսում էր այն  բառապաշարով, այն ձևակերպումներով, որով 2-3 տարի է՝ ընդդիմությունը հանդես է գալիս՝  հստակ ասելով, որ Ադրբեջանի  հետ այս պահին հնարավոր չէ կոնստրուկտիվ, դրական երկխոսութուն  և երաշխիքներ չկան, որ  «խաղաղության պայմանագիրը» կբերի խաղաղություն: Ընդդիմությունը հայտարարում էր և շարունակում է հայտարարել, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, բոլոր վատ կանխատեսումներն իրականություն են դառնալու։ Այսօր Նիկոլ Փաշինյանն իշխանության է ու նա ինքն է հաստատում ընդդիմության փաստարկները։

Ստորև առաջարկում ենք վերհիշել, թե ինչի մասին էր զգուշացնոևմ ընդդիմությունը և ինչ է ասում հիմա Փաշինյանը: