|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԽԽՎ անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն է անցկացնում Ադրբեջանի հարցով, որոշում է կայացրել սառեցնել 4 պատգամավորի մանդատ, այդ թվում` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի: Սեիդովից բացի, պատժամիջոցներ են սահմանվել Սեզար Ֆլորին Պրեդի, Պեդրո Ագրամունտի և Ջորդի Խուջլիի նկատմամբ:
Haqqin.az-ը նոր մանրամասներ է հայտնում, որոնց համաձայն` պատգամավորները զրկվել են ԵԽԽՎ անդամների համար գործող կանոններով նախատեսված իրավունքներից, բացի ձայնի և բանաձևեր նախաձեռնելու իրավունքից:Նրանց արգելվում է հարցեր ուղղել նախարարների կոմիտեին, զեկուցող լինել, ընտրույթւոնների հետևելու դիտորդկան առաքելության անդամ լինել:
Նշվում է նաև, որ Ջորդի Խուջլիի, Սեզար Ֆլորին Պրեդի և Սամեդ Սեիդովի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են երկու տարով, իսկ Պեդրո Ագրամունտի նկատմամբ` 10 տարով: