Փոխարժեքներ
16 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են «ներդրել» ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։
Եվս 246 անգամ հորդորում եմ եւ մորդորում - չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։
Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»։