Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանտ գրում է.
«Ճիշտ եմ հասկանում, որ հիմա էլ փորձում են համոզել, որ Ռոբերտ Քոչարյանը 25 տարի առաջ «Մեղրին տվել է Ադրբեջանին»։ Ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, ոչ մի պարտավորություն Հայաստանը չի ստաձնել, բայց «25 տարի առաջ Մեղրին տվել ենք», ուղղակի Ադրբեջանն ինչու այն չի վերցրել ու ոնց է հիմա էլ այն ՀՀ սահմաններում, ոչ մեկ բացատրել չի կարող։
Բայց այ Փաշինյանը, որ ստորագրել է փաստաթուղթ, խոստացել է ճանապարհ ու վերահսկողություն՝ որն անընդհատ հիմա մեզնից պահանջում են ու մեկը չկա իշխանությունից, որ հոդաբաշխ կարողանա ասել, որ նոյեմբերի 9֊ի փաստաթուղն միայն այս կետի մասին չէ, որ այնտեղ այլ կետեր էլ կան ու եթե դրանք չեն կատարվում Հայաստանը չի կարող լինել այդ փաստաթղթի հավատարիմ ու այն կատարող միակ կողմը։
Մեղրին տվել ենք 25 տարի առաջ, ուղղակի Ադրբեջանը չի վերցրել, սպասել է, որ Փաշինյանն անձամբ դա իրեն տա, այլապես այլ մարդուց իրենք նվերներ չեն ընդունում»։