Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Գրեթե 4 տարի ընթացող դատական այսօրվա նիստին հարցաքննվում էր գործով անցնող վկան, որին հարցեր ուղղելու հնարավորություն տրվեցին ոչ միայն պաշտպաններին, այլև՝ Գերասիմ Վարդանյանին։
Դատական նիստից հետո, լրագորղների հետ զրույցում , փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց․ «Հերթական դատական նիստն էր, այս փուլում լսում ենք վկաներին։Այսպիսի գործերի առկայությունը ժամանակ առ ժամանակ նպաստելու է, որպեսզի մարդկանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի։ Գերասիմ Վարդանյանը նախկինում յոթ ամիս գտնվել է անազատության մեջ։ Այժմ նորից անազատության մեջ է։ Զարմանալին այն է, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ կապված գործը դառնում է առիթ, որ մարդիկ հայտնվեն անազատության մեջ, երբ 50-ական թվականներին ստեղծվում էր «Ազատությունը» արդյո՞ք գիտեին, որ շատ քաղբանտարկյալների համար կռիվ տված Ազատությունը ինքը կդառնա առիթ՝ մարդկանց անազատության մեջ հայտնվելու»,- ասաց փաստաբանը։
Սերգեյ Հարությունյանն ընդգծեց, որ սույն գործով կա երեք մեղադրյալ, որոնք բոլորն էլ դաշնակցական են․«Վստահ եմ՝ վերջում երեքն էլ արդարացվելու են, բայց լինելու է պրոցես, չարչարանք, ժամավաճառություն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Գերասիմ Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։