|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է․
«Եվրոպական երկրների ղեկավարները՝ սկսած Ֆրանսիայի նախագահից, վերջացրած Գերմանիայի կանցլեր Է. Շոլցով, որոշել են մի առանձնակի հետևողականությամբ ընդգծել Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը: Ավելին՝ Է. Շոլցը հաստատեց այն առանցքային թեզը, որ տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքները ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ են, միմյանց չեն հակասում: Իհարկե, այս ամենի համատեքստում տրամաբանական է նաև այն հարցը, թե հապա ինչո՞ւ չեն ճանաչում Արցախի Հանրապետությունը: Վստահ եմ՝ կճանաչեն, եթե մենք առաջինը ճանաչենք և անհարկի դատողություններ չանենք նշաձողը իջեցնելու մասին»։