Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր հայրենիքի մի մասը՝ Արցախն իր 120․000 բնակիչներով, շարունակում է մնալ գերության մեջ։
Դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումների արգելափակումից հետո էլ ավելի է խորացել հումանիտար ճգնաժամը։
Սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սակավությունը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս քաղաքացիական անձանց ուղղված կրակոցները, գազամատակարարումից և էներգամատակարարումից շարունակաբար զրկելը պետք է ստանա իր համարժեք պատասխանը։
Իշխանությունների կողմից խաղաղության թեմաներով հանրությանը թմրեցնելու փորձերը չեն հաջողելու։ Վտանգված է ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի գոյությունը։
Հայաստանի Հանրապետությունը պետք է կրկին ստանձնի Արցախի՝ անվտանգության երաշխավորը լինելու կարգավիճակը։
Հայկական երկու պետությունները թշնամուն կարող են դիմադրել միայն միասնականության և փոխօգնության պարագայում։
Աջակցությունս՝ այս ծանրագույն օրերին կամային հատկանիշներ ցուցաբերող սիրելի արցախցիներին։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ