Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բաքուն ինքը չի ճանաչել իր սահմանները, մենք ինչի՞ ճանաչենք. կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա, մինչ կառավարությանն ուղղված հարց հնչեցնելը, կատարեց երկու հաստատում.
«Եթե ՀՀ այսօրվա իշխանություններն այլ ուղի են ընտրել և սկսել են սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը կառավարությունը կոչում է սահմանային կետերի ճշտում, ապա ինչու՞ այդ գործընթացը չէր նախձեռնվել մինչև 2020 սեպտեմբերի 26-ը, երբ մեր դիրքերն անհամեմատ ավելի բարվոք էին»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորի համար նաև անհասկանալի է, թե ինչու՞ է վեճի կարգավորման յուրիսդիկցիա ընտրվել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի մասին ինքը խոսել էր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ և հստակ պատասխան չէր ստացել, այլ օրինակ Պետական Անկախության վերականգնման վերաբերյալ Ադրբեջանական Հանրապետության 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով, որի երրորդ հոդվածն ասում է հետևյալը. “Договор об образовании СССР от 30 декабря 1922 г. является недействительным с момента подписания в части, относящиеся к Азербайджану.
Все вытекающие вопросы взаимоотношений с входившими в состав бывшего Союза ССР суверенными государствами подлежат урегулированию на основе договоров и соглашений”.
Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի հարցի և նախարարի պատասխանի տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև: