կարևոր
6325 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 11:32
Քաղաքական

Պարզվեց` հայ փրկարարներն իրոք «պատանդ» են մնացել Թուրքիայում մեկ լուսանկարի համար. Գեղամ Մանուկյան

Պարզվեց` հայ փրկարարներն իրոք «պատանդ» են մնացել Թուրքիայում մեկ լուսանկարի համար. Գեղամ Մանուկյան

Արարատ Միրզոյանի Թուրքիա մեկնելու առիթով քիչ առաջ գրառմանս մեջ նշել էի ու կարճ ժամանակ հետո տեղեկություն ստացա, որ մեր փրկարարները եւս, այլ օտար պատվիրակությունների նման, պատրաստվել են վերադառնալ Հայրենիք։ Հավաքել են արդեն իրենց բազավորման վայրի վրանները, այլ մոդուլներ Հայաստան գալու համար։ Անակնկալ, նրանց նոր հրաման է տրվել՝ շարունակել մնալ Ադըյամանում, որպեսզի այսօր Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվեն ու նոր միայն վերադառնան։

Մեկ լուսանկարի համար նրանք շարունակելու են մնալ Թուրքիայում, ուր անկանկալ տագնապով, առանց հավելյալ պատրաստության ուղարկել էին։

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր