կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 10:20
Հասարակություն

Գաղթական հայ կանայք՝ ավանակի դիակի շուրջ. մի լուսանկարի պատմություն

Գաղթական հայ կանայք՝ ավանակի դիակի շուրջ. մի լուսանկարի պատմություն

Աղբյուրը՝ Asbarez

Այս տեսարանը լուսանկարուած է 1916-ին, Սուրիոյ Հորանի շրջանին մէջ: Տեսարանը կը ներկայացնէ, թէ ինչպէս սովի մատնուած և ամիսներ շարունակ խոշտանգումներու ենթարկուած հայ գաղթական կիներ հաւաքուած են սատկած աւանակի մը դիակին շուրջ: Լուսանկարի հեղինակը Հասան Ամջան է, որ Ճեմալ փաշայի կողմէ նշանակուած էր բռնագաղթի ենթարկուած հայերու տեսուչ:


Այս լուսանկարը կը վկայէ բռնագաղթի ենթարկուած հայերու օրհասական կացութեան մասին: Մարդիկ իրենց քաղցն ու ծարաւը յագեցնելու համար դիմած են աներևակայելի քայլերու. պատահած են նաև մարդակերութեան դէպքեր:


Հետագային, Հասան Ամջան այս լուսանկարը յանձած է հայերու ոչնչացման դատական գործը քննող Նէմրութ Մուսթաֆա փաշայի գլխաւորած արտակարգ ռազմական դատարանին՝ որպէս ապացոյց Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան հանդէպ կատարուող ոճրագործութեան:


Վերեւ յիշուած Եղեռնի դրուագը կը հաստատագրուի նաեւ Հայոց Ցեղասպանութեան ականատես, գերմանական բանակի սպայ Արմին Վեկների հետեւեալ տողերը.


«Նրանք սնւում էին իրենց քակորով,
Խոտ ու արմատով, լէշով ձիերի.
Մինչ լափում էր քաղցը վերջին կայծ, կորով
Սփռելով երկրին մոխիր դիերի»։


Լուսանկարի աղբիւրը՝ Հայաստանի ազգային արխիւի հաւաքածոյ