Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Պաշտպանության նախարարը տեղեկացնում է, թե ԵՊՀ պատվիրակությանը տարել է առաջնագիծ, ծանոթացրել իրավիճակին: Լավ է արել, բայց...
Վարդենիսից, Ներքին Հանդի կեսից ու Տեղ գյուղից այն կողմ չեն կարող անցնել, մինչդեռ համալսարանականները ժամանակին Բերձորում ծառատունկ էին անում: Ընկեր Մելիքյանի նախաձեռնությամբ Արցախի Մարտունու Մաճկալաշենում (Ամարասի հարևանությամբ) անտառ էին հիմնում:
ԵՊՀ հնագետները Տիգրանակերտ պեղումներ էին անում ու Հայոց պատմությունը հարստացնում էին նոր հայտնագործություններով, գտածոներով, Արցախ աշխարհի «կադաստրի» հայկական վկայականի վրա նոր կնիքներ ավելացնելով:
Պապիկյանն այլեւս համալսարանականների հետ նռները ձեռքը սելֆի չի անելու իր հայրենիք հռչակած Ակնայում:
Իրեն մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը...
Վերջապես, ենթադրում եմ, թե ինչ կառույցներ է տարել Պապիկյանը համալսարանականներին, որոնց զարմացրել է ԳՇ պետի տեղակալ գեներալ Գրիգորյանի ներկայացրածը, որն իրոք գնահատելի է ու անուրանանալի:
Բայց հարց, մարտական հենակետերում եղա՞ն, դիրքապահից պարզեցի՞ն, որ շաբաթներ, ամիսներ հերթափոխ չեն ունենում:
Ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցեցի՞ն, որ տեղեկանան 18-20 տարեկան պարտադիր շարային կազմին ինչպե՞ս են պաշտպանում մոբիլիզացիոն այլ ռեսուրսներից, որ կարգապահությունը պահպանեն:
Զինվորներին հարցրեցի՞ն այս իշխանության քարոզչական «հաղթաթուղթ» «մայկա, տռուսիկի» մատակարարման վիճակը, որ ապշեին՝ ինչես նախկինում, հիմա էլ ծնողներն ուղարկում են այն, ինչը բնական է:
Ու բազում այլ հարցեր, որոնք ուղղակի չի կարելի բարձրաձայնել...»: