|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Վերջերս Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ Իսպանիայում հեռարձակվող «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման ժամանակ հարցին, թե «ո՞ր բռնապետությունը Twitter-ում մեկնաբանությունները կանխելու նպատակով ձերբակալում է մարդկանց», պատասխանների 4 տարբերակ են ներկայացրել՝ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան և Իսպանիա:
Լուսանկարը տարածվել է ամբողջ համացանցում, ընդ որում՝ թուրք օգտատերերի կողմից:
Հայտնի է դարձել, որ այդ լուսանկարը մոնտաժել են, այն չի համապատասխանում իրականությանը: Լուսանկարը վերցված է եղել 3 տարի առաջ հեռարձակված հաղորդումից, բայց թե ի՞նչ նպատակով է մոնտաժվել և տարածվել համացանցում, դեռևս անհասկանալի է: