Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցունքախառն ցավակցություններից, Արցախի` 2 ամսից ավելի թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում մի քանի օր շարունակ Թուրքիա փրկարարներ ու օգնություն ուղարկելու քայլն ամենատարբեր կերպով արդարացնելուց հետո սրանք որոշել են սողալով մեկնել Անկարա։
• Թուրքիա Արարատ Միրզոյանի մեկնելու մասին կա միայն մեկ կիսապաշտոնական գրություն ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի թվիթերյան էջում։ Այլ պաշտոնական գրություն, հաղորդագրություն չկա։
• Փոխարենը Թուրքիան իր ԱԳՆ կայքում մի քանի լեզվով այդ մասին հայտարարել է։
• Սեփական հայրենակիցների մոտ արդարանալու համար սրանք նշում են, թե Արարատն այցելելու է Ադըյամանում աշխատող մեր փրկարարներին, ապա Անկարայում հանդիպելու է իր թուրք գործընկեր Չավուշօղլուի հետ։ Վերջին հանդիպումը շատ իմիջիայլոց է նշել հայկական կողմը։
• Բայց պարզվում է Թուրքիան Արարատին (տա Աստված այս անգամ էլ չսխալվեն ու Արաբատ չկոչեն) որոշել է խոնարհման արարողությամբ ընդունել։ Նրանք ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շեշտել են, որ մինչեւ հիմա չհերքված Թուրքիայի հետախուզության հետ համագործակցության պատրաստակամություն հայտնած Արարատը գալիս է նախ Անկարա, Թուրքիային, մեջբերում եմ՝ երկրին համերաշխություն արտահայտելու և ցավակցությունները հայտնելու նպատակով։ ( https://www.mfa.gov.tr/no_-44_-ermenistan-disisleri... )։ Դրանից հետո միայն նա կայցելի Ադըյաման՝ հայ փրկարարներին տեսակցության։
• Իսկ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հակառակն է փորձել պնդել իր հաաղորդագրությունում՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին ակնարկելով իմիջիայլոց։
• Հատկանշական է՝ Արարատը Թուրքիայում է լինելու ճիշտ այն օրը, երբ, ինչպես երեկ կառավարության նիստում Էրդողանն է հայտարարել, երեկոյան Ադրբեջանում, Թուրքիայում ու ինքնահռչակ թուրքական օկուպացված հյուսիսային կիպրոսում նույն ժամին մեկնարկելու է «Թուրքիա մեկ սիրտ» կարգախոսով համաժողովրդական դրամահավաքը ( https://www.milliyet.com.tr/.../cumhurbaskani-erdogan... ) ։ Արարատին չխաբեն ու դրա մեջ չքաշեն։
• Արարատը պետք է որ անկոչ հյուր լիներ Թուրքիայում, ու իր փոխարեն ուղարկեր նորանշանակ երիտասարդ տեղակալ Վահան Կոստանյանին։ Նրան ու Ռուբեն Ռուբինյանին միայն հայկական օգնության համար շնորհակալություն հայտնեցին։ Կամ էլ Արարատ Միրզոյանն ու հայ իշխանավորները մրցակցում են, թե ով ավելի շատ կծառայի Թուրքիային։
• Վերջապես, կարծես Նիկոլ-Արարատ իշխանական ծառայամտության ու թուրքամոլության համար հայ փրկարարներին պատանդ են պահում Թուրքիայում, որտեղից բազմաթիվ երկրների խմբեր արդեն հեռացել են բնակիչների, թալանչի խմբերի հարձակումների, անապահովության, մեծ մասամբ նաեւ աշխատանքների անիմաստության համար։ Երեկ արդեն դուրս ելան նաեւ առաջինը օգնության շտապած ռուս փրկարարները:
• Ու վերջապես, այդ թուրքահաճության ֆոնին, առնվազն մեկ պաշտոնյա (ասենք՝ գլուխը քարը, էն Զարեհ Սինանյանին գործուղեիք Սիրիա, Հալեպ, մեր հայրենակիցներով առնվազն բնակեցված քաղաք), որտեղից, ի դեպ, հայ փրկարարներն արդեն վերադարձել են։
Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր