|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օհանավանցիներից մեկը պատմեց, որ կիրակի օրը Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում: Նախորդ 2 շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, այս շաբաթ այդքանն էլ չի եղել:
Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ ասաց, որ ինքը չի մասնակցել պատարագին եւ տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Իսկ ի՞նչ կարծիքի եք Ասատրյանի մասին, ճի՞շտ է անում, որ իր տեղը չի զիջում օրինական քահանաներին։ «Անկեղծ ասած` ես դուրս եմ էդ թեմաներից: Եկեք՝ իմ կարծիքը ես չասեմ, նա համայնքում ընդունված հոգեւորական է, մնացած ոչ մի բան չգիտեմ: Եթե չհարգեն, նրա պատարագներին չեն գնա, եթե գնում են, ուրեմն հարգում են»։