կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 16:47
Իրավական

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն որևէ վճարովի ծառայություն չի մատուցում

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն որևէ վճարովի ծառայություն չի մատուցում
Վերջին շրջանում համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման և ձևակերպման նպատակով ստուգումներ իրականացնելու համար ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին վճարումներ են կատարվում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոն որևէ վճարովի ծառայություն չի մատուցում, և ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներն իրականացվում են online տարբերակով: