կարևոր
4543 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-04 16:48
Քաղաքական

Թուրք-արևմտյան օկուպացիայի մասին․ Էդգար Էլբակյան

Թուրք-արևմտյան օկուպացիայի մասին․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

• Հիշո՞ւմ եք, որ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ մելիքական իշխանությունները փորձում էին ազգասիրական-հայրենասիրական մթնոլորտ ստեղծել, և 2017 թ․-ի սեպտեմբերի 21-ին հրապարակում կազմակերպեցին Նունե Եսայանի համերգը։ Հիշո՞ւմ եք, թե արևմտյան նեոգաղութատիրական ցանցի թուրքական սպասարկուներն ինչ ոռնոց էին դրել, հարցում էին ուղարկել, իմացել էին, քանի միլիոն դրամ է ծախսվել, կոռուպցիայալաց էին դրել։ Իսկ իրականում խնդիրը փողը չէր…

• Կից ներկայացնում եմ համերգի այն հատվածը, որ խնդիր էր այդ ցանցի համար։ Բառերն ուշադի՛ր լսեք, ամեն ինչ պարզ կդառնա։

• Արևմուտքը, որ այս տարածաշրջանում իր շահերը միշտ բալանսավորել է թուրքական հետաքրքրություններով, դիտավորյալ ու հետևողականորեն թիրախավորել է հայկական ազգայնականությունը, որովհետև ի տարբերություն վրացական և ուկրաինական ազգայնականությունների, որոնք ուղղվելու էին արևմուտքի ու Թուրքիայի թշնամի Ռուսաստանի դեմ, հայկական ազգայնականությունն ուղղվելու էր արևմուտքի ընկեր Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։

• Հայաստանում գործած թուրքական ցանցը «գիտական» դրամաշնորհ էր տրամադրել նույնիսկ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստան իրականացված հայրենադարձության թեման «փչացնելու» համար է։ «Ջհանդամ, թե այդ հայրենադարձության շնորհիվ Խորհրդային Հայաստանի տարածքն ավելի վերահայացավ ու օտարաթափվեց, ռուսնե՞րն են «դոբռոն» տվել, ուրեմն պետք է վայրահաչել ու «ջրել» թեման»,- սա էր նրանց տրամաբանությունը։

• Հայաստանն օկուպացված է թուրք-արևմտյան բլոկի կողմից։ Եթե մարդը, այս բոլոր փաստերն իմանալով, հրաժարվում է ընդունել ճշմարտությունը, ուրեմն հոգու խորքում իրեն մեղսակից է համարում «արևմտյան երազանքին» հավատացած լինելու համար ու չի ուզում սխալն ընդունել։