կարևոր
2380 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-02 16:56
Քաղաքական

Թուրք դիվանագետների ոչնչացման 45-ամյակը․ Էդգար Էլբակյան

Թուրք դիվանագետների ոչնչացման 45-ամյակը․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

• 45 տարի առաջ հունիսի 2-ին Մադրիդի այս գողտրիկ անկյունում «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության 3 անդամներ պաշարեցին Իսպանիայում Թուրքիայի դեսպան Զեքի Քուներալփի ծառայողական մեքենան՝ ոչնչացնելով դեսպանի կնոջը՝ Նեջլային, ինչպես նաև պաշտոնաթող դիվանագետ Բեշիր Բալջիօղլուին։ Ինքը՝ դեսպանը, մեքենայում չէր։ Հայոց մարտիկները մնացին անհայտ և անորսալի իսպանական իրավապահների համար…

• Վերլուծելով ՀՑԱՄ մարտիկների գործողությունները՝ հիացմունքով եմ նկատում, որ որպես մարտական գործողության վայրեր գրեթե միշտ ընտրվել են խաչմերուկները՝ հնարավորություն ստեղծելով խնդրի կատարումից հետո նահանջի ապահով ճանապարհ ունենալու։

• ՀՑԱՄ մարտավարական ձեռնարկումներն իրենց վրա կրել են կնիքը Լիբանանյան քաղաքացիական պատերազմում հայության փորձից մինչև քաղաքային մարտերի մասին Նիկոլ Դումանի հրահանգներ։ Պատահական չէ հայտնի երգի մեջ ասվում՝ «Ռոստոմի ու Դումանի քաջ որդիներ…»։

• Այս մարդիկ հենց այնպես չէին իրենց կյանքը վտանգելով պայքարում։ Նրանք ցանկանում էին ցույց տալ, որ հայոց պահանջատիրությունը սերնդափոխության ընթացքում չի մեռել և անժամանցելի է։ 1991-2018 թթ․ Հայաստանում քանի՞ հոգի է լսել այս ամենի մասին, քա՞նիսն է այս ոգով դաստիարակվել, Մադրիդ այցելած տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր հայ զբոսաշրջիկներից քանիսն է այցելել այս խաչմերուկը և հպարտություն ապրել։ Այ դրա համար էլ էս օրի ենք, որ անկախ Հայաստանը ծնել է թուրքական էլիտա, որ հակառակ մեր կամքի՝ իշխում է մեզ վրա…