Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Հայաստանի ու Արցախի ներկայիս տարածքները թյուրքերից մաքրագործված են շնորհիվ 3 պատմաքաղաքական սուբյեկտների՝
1) Հայաստան՝ պատմականորեն ներկայացված Սյունիքի ու Արցախի մելիքությունների, Էջմիածնի, Դաշնակցության, Խորհրդային Հայաստանի և Ղարաբաղյան շարժման տեսքով,
2) Իրանական պետություն, որ տարբեր շրջաններում ի հակակշիռ սուննի տարրի ծավալման՝ արտոնություն էր տալիս Հայաստանին,
3) Ռուսաստան՝ պատմականորեն ներկայացված Ռուսական կայսրության և ԽՍՀՄ տեսքով, որ ի հակակշիռ թյուրքերի՝ տարբեր դարերում ընդհանուր թվով գրեթե ՄԵԿ ՄԻԼԻՈՆ հայ է վերաբնակեցրել ներկա ՀՀ տարածքում՝ ժողովրդագրական հնարավորություն ստեղծելով ազգային պետության առաջացման։
Ներկայումս ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները հանձնել են Արցախը, Սյունիքը հռչակել են «կոռումպացված», ու հանձնումից հինգ է պակաս, եկեղեցին ու Դաշնակցությունը հետևողականորեն թուլացնում ու թիրախավորում են, Ռուսաստանին հեռացնում են տարածաշրջանից, Իրանին լուրջ չեն ընդունում, իրանցի փորձագետներին ասում են՝ «խի՞ եք եկել Հայաստան, հակաթուրքական բաներ խոսում», և այսպես շարունակ։
Հայոց պատմությունը քաղաքական տեսանկյունից իմացողի համար բնավ տարօրինակ չէ, որ Հայաստանը նորից թուրքական հորրդաների արշավանքի վտանգի առաջ է. եթե բոլոր իրական Հայաստանյան գործոններն արանքից հանված են, տակը մնում է Թուրքիան՝ իր ողջ ցեղասպան կեցվածքով։
Ի՞նչ անել։ Վերականգնել իրական Հայաստանը՝ Հայաստան, որ չի համակերպվում իր տարածքների կորստի, իր զավակների ողջակիզման և իր հուշարձանների ոչնչացման հետ։ Հայաստան ունենալու համար պետք են քաղաքական հայեր»։