կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-11 11:46
Քաղաքական

Քաղաքական թուրքերի առաջացման մասին․ Էդգար Էլբակյան

Քաղաքական թուրքերի առաջացման մասին․ Էդգար Էլբակյան

• Գիտե՞ք, ինչ կլինի հայանուն քաղաքական թուրքերի՝ կապիտուլյանտականների, ահաբեկիչների և մնացյալ հարանվանության ներկայացուցիչների հետ, եթե թուրքական բանակն օկուպացնի Երևանը, իսկ Վրաստանի թյուրքերը փակեն հայ-վրացական սահմանը։ Իրավացի եք, նրանք հարյուր հազարներով, «Աղավնոյին կակա ասելով», կսլանան դեպի Արցախ։

• Այդ ժամանակ իրենց չի մտահոգի, որ այնտեղ ռուսական «օկուպացիոն» զորքերն են, որ Արցախի դրոշն «անջատողական» դրոշ է, որ «ըտեղ ադրբեջանցիներ են ապրել» ու որ «ղարաբաղցիները թուրք են»։ Իրենք կգնան։ Իսկ գիտե՞ք, ինչու դա իրենց չի մտահոգի։ Պատճառը պարզ է․ հոգու խորքում իրենք բոլորը լավ գիտեն, որ ռուսը թշնամի չէ, որ ղարաբաղցիները հայ են, ու որ Արցախը հայկական հող է։

• Կհարցնե՞ք՝ «բա որ հոգու խորքում էդ սաղ գիտեն, խի՞ են տենց»։ Շատ պարզ․ իրենց ջախջախիչ մեծամասնությունը այս կամ այն կերպ դժբախտ (այդ թվում՝ գոռոզ, որ դժբախտության նշանակ է) մարդիկ են, որ իրենց դժբախտության համար իրավամբ կամ հանիրավի մեղադրում են բոլորին՝ բացի իրենցից, և ցանկանում են, որ բոլորը ևս դժբախտ լինեն, այդ թվում՝ հայրենազրկման տեսքով։

• Ընդամենը պետք էր թույլ չտալ, որ այդքան դժբախտ մարդ բուծվի, ու որ իրենց վրա մակաբուծեն արևմտյան նեոգաղութատիրական ուժերը։ Առայժմ այսքանը՝ անցյալի ու ներկայի մասին։

Էդգար Էլբակյան

Քաղաքագետ