Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
• Ինքնիշխանության լավագույն դրսևորումը սեփական ազգային նպատակներին ձգտել ու հասնել կարողանալն է, պարզ ասած՝ ուզածդ ողջամիտ չափով անել կարողանալը։
• ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման նկարագրական դրսևորումն այն է, որ այս օրերին մեր մեծագույն ազգային նպատակը՝ Արցախի ճանապարհի ապաշրջափակումը, մեզնից կախված չէ։ Այն, որ բոլորս ասում ենք՝ «երանի՜ ճամփեն բացվի», այ այդ «երանի՜»-ն մեր ձեռքում չէ, ուրեմն՝ ինքնիշխան չենք…
• Իսկ ինքնիշխանության մասին դե-ֆակտո թուրքական իշխանությունների կողմից առաջ քաշվող թեզերը ոչ մի կապ չունեն իրակա՛ն ինքնիշխանության հետ։ Իրենց տեսանկյունից «ինքնիշխանությունը» ռուսական ազդեցությունն արևմտյան-թուրքական լուծով փոխարինելն է։
• Հայաստանի իրակա՛ն ինքնիշխանության վերականգնման ճանապարհն ազգային իշխանափոխության միջոցով դե-ֆակտո թուրքական իշխանություններից ձերբազատվելն է։
• Լուսանկարում Արցախի՝ ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի համայնապետարանի բակում կանգնեցված խաչքարն է՝ Եղիշեի անմահ խոսքերով՝ «ՄԱՀ ՈՉ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀ Է, ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ»։