կարևոր
4858 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 19:04
Քաղաքական

Ինչպե՞ս կարող է թուրքական օկուպացիայի տակ գտնվող Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ճանաչել Արցախը․ Էդգար Էլբակյան

Անշուշտ Արցախի անկախության հարցը միշտ կարլի էր բարձրաձայնել, դա միշտ է եղել ակտուալ։ Այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Այլ հարց է, թր 26 տարիների հարաբերական կայունության պայմաններում և այն տարածքային կոնֆիգուրացիայի որ կար, այդ հարցը այդքան օրախնդիր չէր դառնում և միշտ կար այն բանաձևումը, որ նման քայլը կարող է մեզ միջազգային հանրության առաջ մեղավոր դարձնել բանակցությունները տապալելու համար, բայց եթե Ադրբեջաննը ինքը տապալի բանակցությունները և պատերազմի գնա՝ մենք էլ այդ քայլին կգնանք։ Տեսանք, որ 2020 թվականի Արցախյան 3-րդ պատերազմի ժամանակ դա տեղի չունեցավ, շատ լավ հայտնի են այն մարդի, ոքվեր անվտանգության խորհուրդի նիստի ժամանակ ծոչընդոտ են եղել դրան՝ բացասական եզրակացություն տալով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ որպես երաշխիք, որ Արցախը  Ադրբեջանի կազմում չի, Ադրբեջանի ենթակայության տակ չէ և մեծ պետություններն էլ պետք է դա ճանաչեն որպես երաշխիք, թե չէ Արցախը 26 տարի Ադրբեջանից անկախ էր և փաստացի Հայաստանի կազմում էր․

«Հիմա Ադրբեջանը հերթական անգամ բոլոր առիթները տվել է, որը եթե Հայաստանում ազգային իշխանություն լիներ կասեր՝ տեսեք այս մարդիկ չեն կարող ապրել այս պետության կազմում, որը ձևականորեն հռչակում է, որ բոլորը հավասար են, բայց իր «քաղաքացիների» հոսանքը, գազը կտրում է, շրջափակում է։ Բայց քանի որ չկան հայկական իշխանություններ, երկիրը օկուպացված է թուրքական դրածո վարչախմբի կողմից, պետք են այն խմբերը, որոնք այս կամ այն կերպ հետապնդում են հայկական օրակարգը պետք է այս հարցը միշտ տան»,- ասաց նա։

 Նրա խոսքով՝ հիմա ոչ մեկ չի ճանաչի Արցախի անկախությունը․

«Եթե Հայաստանի իշխանությունը չի ճանաչում, ապա ոչ ոք չի ճանաչի Արցախի անկախությունը։ Ինչպես կարող է թուրքական օկուպացիայի տակ գտնվող Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ճանաչել Արցախը։ Խոսել, քարոզել պետք է, բայց դա երկարաժամկետ պայքարի համար։ Հիմա Արցախի ճանաչման հարցը հիմա արդյունք չի տալու, բայց ապագայում միջազգային հանրությունը դրա վրա է հիմնվելու՝ ասելով, որ այսքան տարի դուք այդ հարցը չէիք բարձրացնում։ Այդ ժամանակ կասենք դա մենք չենք, այդ իշխանությունները մեր հետ կապ չուներ, նրանք ուղղակի դրսից դրածո էին։ Կասենք այն ժամանակ էլ էինք մենք նույնն ասում»,- ասաց նա։