|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուզում եմ հիշեցնել, որ 2 տարի առաջ ընդհանուր զորակոչի դեմ պայքարողները ընդունվեցին նախարար Լևոն Մկրտչյանի կողմից և այդ հանդիպումը մի քանի ժամ ուղիղ հեռարձակվում էր լրատվամիջոցներով։
15 օր շարունակ նստացույց անող և բովանդակային քննարկում պահանջող ՀՅԴ-ական երիտասարդները ոչ միայն չընդունվեցին նախարարի պաշտոն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի կողմից, այլև նրանց պարզ՝ հանդիպման պահանջը փորձ է արվում ուժով ճնշել «ժողովրդավարության բաստիոն» դարձած «իրանց» ոստիկանության կողմից»: