Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդավարության պատմության մեջ առաջին անգամ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ականտես ենք լինում, որ պատգամավորների մուտքը քննչական մարմին սահմանափակվում է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Արաբկիրի քննչական բաժնի առջև, որտեղ գտնվում էին խաղաղ ակցիայի ժամանակ ձերբակալված՝ ՀՅԴ երիտասարդները։
«Պատգամավորը ցանկացած պետական մարմնում ունի արտահերթ ընդունելության իրավունք։ Մեր մանդատների տրամաբանության մեջ է մտնում այս գործողությունը։ Մեզ արգելելը «ծաղր» կոչելը մեղմ է հնչում։ Զարմանալիորեն ոստիկաններ եկան, և չխոսեցին այն մասին՝ ինչո՞ւ պատգամավորները ներսը չեն, այլ դուրսն են, քանի որ իրենց գործընկերները հանցանք են գործում, ապօրինությամբ պատգամավորներին թույլ չեն տալիս իրենց լիազորություններն իրականացնել, այդ բեռի տակ ինչո՞ւ են մտնում»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նաև մյուս ապօրինությունը նշեց․ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ինքնակամ ներկայացած մարդուն, ում՝ հեռախոսով ծանուցել են, որ գա՝ ներկայանա, նա էլ եկել, ներկայացել է, այդ մարդուն ձերբակալել են։ Այնինչ օրենսդրությունն այս դեպքում կալանավորում չի ենթադրում՝ վստահեցրեց իրավաբան պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտից բերման ենթարկված դաշնակցական երիտասարդներից երկուսը` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանն ազատ են արձակվել ոստիկանությսն Արաբկիրի բաժնից, իսկ բերման ենթարկված մյուս 3 դաշնակցական երիտասարդների հանդեպ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: Նրանք ձերբակալվել են:
Մանրամասն՝ տեսանյութում․