Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աշոտ Մինասյանի տեսակի հայրենանվեր, ազգանվեր մարդուն արդեն 17 օր փակի տակ են պահում․․․ Ինձ համար անհասկանալի է, թե այդ բարձրագույն դատական խորհրդի ի՞նչն է բարձրագույն։ Ազգային հերոսին փակում են, առանց որևէ իրավական հիմնավորման։ 17 օր է մարդու կալանավորման որոշումը չեն տվել փաստաբանին։ Ես իրավաբան չեմ, բայց հասկանում եմ, որ սա իրավական անգրագիտություն է, սա վրեժխնդրություն է։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ հրավիրված ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը։
«Գիտեք ինչու է վերժխնդրություն, որովհետև Գագիկ Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է զոհասեղանին՝ երկիր փրկելու։ Միանսյան Աշոտը արյուն է տվել էս հայրենիքին և մինչ օրս տալիս է»,-ասաց Սրապիոնյանը։
Նրա խոսքով, ժողովրդավարության բաստիոն հայտարարված Հայաստանը աշխարհի ամենաբռնատիրական երկիրն է, այսօր ենթարկվում է մեկ մարդու կամքին։
Մանրամասն՝ տեսանյութում։