կարևոր
3382 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 17:57
Քաղաքական

Անիմաստ է առերեսումը, արհեստական ձգձգվող գործընթաց է․ զոհված զինծառայողի հայր

Առաջին առերեսումը եղավ Արթուր Խուդինյանի հետ: Մի շարք ոստիկաններ հարցաքնության, առերեսումի ժամանակ ներկայացրել էին, որ մեզ բերման ենթարկելու հրամանը տվել է Խուդինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը։

«Խուդինյանը մերժեց՝ ասելով որ ինքը չի տվել այդ հրամանը։ Ամեն մեկը գործել է իրավիճակից ելնելով, ինքը ներկայացրեց, որ հրաման չի եղել, ոստիկանների մի մասը ասում էր վայբերով ենք ստացել, մի մասը ասում էր Խուդինյանն է հրաման տվել, մի մասն էլ ասում էր, ինչ-որ քաղաքացիական համազգեստով մեկն է տվել։ Այդ հակասությունները պարզ երևաց, որ պարտադիր է առերեսումը կարմիր բերետավորների գումարտակի հրամանատարի հետ, և այստեղ նաև հարց է ծագում, միգուցե նա է տվել այդ հրամանը։ Եթե նույնիսկ այդ հրամանը ինքն է տվել, իրեն էլ ինչ-որ մեկը պետք է հրաման տված լինի»,- ասաց նա։

Զոհված զինծառայողի հոր խոսքով՝ այսօր առերեսումը ծնողներից մեկի և այդ գումարտակի հրամանատարի հետ է, և իրենք մի քանի անգամ ասեցին՝ եկեք Դուք ոստիկանների մեջ արեք առերեսում, գտեք այդ հակասությունը որտեղ է և երբ կպարզեք հակասությունը՝ պարզ կլինի, թե ում խոսքն է համապատասխանում իրականությանը, նոր այդ ժամանակ միգուցե լինի առերեսում ծնողների և ոստիկանների միջև․

«Անիմաստ է արդեն, որովհետև սա արհեստական ձգձգվող պրոցես է դառնում, իրենք ներկայացրել են, որ բոլոր ծնողները պետք է առերեսվեն բոլոր ծնողների հետ, այսինքն դա ամիսներ կտևի։ Երբ ոստիկանները ներկայացրել էին, որ իրենք անօրինական գործողություններ են արել, Արթուր Խուդինյանի խոսքում  նման բան կար, ներեղություն էր խնդրել ծնողներից, որ ոչ իրավաչափ ուժ է կիրառվել։ Եթե իրենք ասում են, որ ոչ իրավաչափ ուժ է կիրառվել՝ թող մեղադրանք առաջարկեն ոստիկանին, ով առանց հրամանի գործողություն է արել, տեսնենք, որ տեղից շարժվում է գործը, կա մեղադրյալ արդեն տվյալ գործում, որից հետո մենք կմտածենք առերեսումները կշարունակվեն, թե՝ ոչ»,- ասաց նա։