կարևոր
3763 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 16:35
Քաղաքական

Իշխանականները զոհերի ծնողներին կաշառում են․ զոհված զինծառայողի հայր

Սեպտեմբերի 21-ը այնպիսի մի տոն է մեր համար, որը վերաբերվում է հայրենիքին, մեր երեխաներին, մեր ազգին ու մենք համարում ենք, որ Փաշինյանն՝ իր կառավարությունով, արժանի չեն այդ տոնին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Մենք մինչև սպետեմբերի 21-ը բողոք ենք ներկայացրել,  իր արարքների վերաբերյալ, որպես ազգի դավաճան բողոք ենք ներկայացրել։ Քանի որ այդ բողոքին մինչև հիմա պատասխան չկա, ինքը ոչ ընդունում է, ոչ՝ հրաժարվում է դրանից, այսինքն ինքը համաձայն է, որ ազգի դավաճան է։ Իսկ ազգի դավաճանը իրավունք չունի ներկա գտնվելու Եռաբլուրում։ Դա մեր պատասխանն է, թող իմանա, որ մենք իրեն միշտ համարելու ենք ազգի դավաճան։ Ինքը ճիշտ է շատ ծնողներին համոզում է, կաշառում է, վախեցնում է, բայց մենք չենք համոզվում, ոչ էլ կաշառվելու ենք, մինչև օրենքով նախատեսված ձևով ինքը չարդարանա, կամ ընդունի իր մեղքը, մեր մոտ համարվելու է որպես ազգի դավաճան։ Հասկանում ենք, ինքը շեղում է բուն իմաստից, դա արդարանալու ձև է։ Որպեսզի ժողովուրդը չհասկանա, միգուցե մարդկանց խաբում է, մենք խաբնվողը չենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ զոհված զինծառայողների հարազատներին գումարներ են խոստանում․ «Աննան, որ ծնողների հետ նկարված նկարներ է ֆեյսբուք գցում, խաբում են, մենք չենք ուզում դա։ Այսօրվա դրությամբ պարզ երևում է, նա հրաժարվում է Արցախից, բայց չէ՞ որ այդ հողի համար մեր երեխեքն են արյուն թափել։ Արցախը մերն է, ոչ թե իրենը ու Ալիևինը, երկու եղբայր որոշել են, որ Արցախին տիրանան, ո՛չ Արցախում մեր երեխեքի արյուն է թափած։ Մի դավաճանի ստորագրությունով հանձվեց այդքան հողը, նույն կերպ հանձնեց մեր երեխաներին։ Պատերազմի ժամանակ ապրել ենք Շուշիում, ես տեսել եմ՝ ոնց է տեղի ունենում պատերազմ, հիմա ինքը հեքիաթներ է պատմում, թե նախկիններն են դավաճանել, չէ դավաճանել է ինքը։ Պատերազմից արդեն 3-րդ տարին է անցել,  եթե մենք չենք տեսել այդ դավաճանին, ուրեմն դավաճանը հենց ինքը՝ կառավարությունն է»,- ավելացրեց նա։