|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մեզ միացան Եռաբլուրի մեր տղաները, իրենք ամեն անգամ հենց գալիս են, քամի է բարձրանում, այս հավաքից հետո քամին էլի կգնա: Այս մասին Արցախի անկախության օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասել է 44-օրյա պատերազմին զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր՝ Արա Ռոստոմյանը:
Ըստ նրա ինքն հանրահավաքին է ոչ միայն որպես Հակոբ Ռոստոմյանի հայր, այլ նաև ներկայացնում է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը և իր խոսքը կազմակերպության խոսքն է: «Շատերը չեն հանդուրժում այս իշխանություններին, բայց չգիտես ինչի արտագաղթում են, իրենց թվում է, որ գնան այլ երկիր, լավ կյանք ապահովեն իրենց որդիների համար, և ամեն անգամ ասում են, որ կյանքը մեկ անգամ է տրված:
Կյանքը բարձրագույն արժեք չէ, բարձրագույն արժեքը գաղափարն է, որի համար գնացին մեր տղաները, իրենց կյանքը նվիրելով Արցախին: Քանի դեռ մենք սա չենք գիտակցել, մենք կկորցնենք Արցախը, ապա Հայաստանը»,- ասել է նա:
Ըստ նրա ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախն է եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը: