|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Մոտ մեկ ժամ է, ԱԺ-ում մեկնարկել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդների եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որն ի սկզբանե պիտի լիներ կեսօրին, սակայն վերջին պահին հետաձգվեց:
Օրակարգում մեկ հարց է՝ Սմբատ Գոգյանի հրաժարականը եւ նրա կողմից արված հայտարարությունները: Նիստին մասնակցում են ԲՈԿ նախկին նախագահը և փոխնախարար Գրիշա Թամրազյանը, վերջիններիս կոնֆլիկտի մասին մամուլը վերջերս հաճախ է գրում:
Նիստի սկզբում որոշում կայացվեց այն անցկացնել դռնփակ: Նիստից պարբերաբար դուրս եկող պատգամավորները փաստում են՝ այդ դեռ շատ երկար կտևի, թե որքան՝ իրենք էլ չգիտեն:
Նշենք, որ նիստն ընդմիջվեց՝ կողմերը քննարկումը շարունակելու գնացին Մխիթար Հայրապետյանի աշխատասենյակում: