Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի իշխանությունները խստացրել են զբոսաշրջային կացության թույլտվություն ստանալու հայտերի ստուգումները, հաղորդում է Haberturk-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
«Թուրքիայում կարճաժամկետ կացության թույլտվության համար օտարերկրացիներից ներկայացված դիմումների վերահսկողությունը խստացվել է. ոչ նպատակային ներկայացված հարցումները մերժվում են»,-հայտնել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ Թուրքիա ժամանող օտարերկրացիները կրթություն ստանալու, ընտանիքի հետ վերամիավորվելու, գիտական հետազոտություններ անցկացնելու, բիզնես սկսելու նպատակով, կամ էլ անշարժ գույք ունեցողները պետք է հայտ ներկայացնեն համապատասխան տեսակի կացության թույլտվություն ստանալու համար։ Դիմումն ուղեկցվում է անհրաժեշտ փաստաթղթերով, հաջող ստուգումից հետո քարտը տրվում է օտարերկրացուն:
«Զբոսաշրջային կացության կարգավիճակ չի տրվում այն օտարերկրացիներին, որոնք առաջին անգամ են ժամանում Թուրքիա եւ դիմում են ներկայացնում, բայց չունեն հաստատում, որ զբոսաշրջիկ են։ Այդ կապակցությամբ նրանք պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որից հետո իրականացվում է գնահատում, թե արդյոք թեկնածուն բավարարում է անհրաժեշտ պայմանները»,-նշում է ալիքը։
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ ռուսաստանցիներն օտարերկրացիների շարքում առաջին տեղն են զբաղեցրել 2022 թվականին Թուրքիայում ստացված կացության թույլտվությունների թվով, վկայում են երկրի միգրացիայի վարչության տվյալները: