Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ։ ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները պարբերական ստուգայցեր են կատարում բոլոր 19 անտառտնտեսություններում։
Կատարած ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապօրինություններ կատարելու և դրանք թաքցնելու փորձերը զգալիորեն նվազել են։ «Հայանտառ»-ի որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ դրսևորելու հետևանքով՝ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։
Անցած ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 3 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններ, պահպանության գծով տնօրենի 1 տեղակալ, 1 ավագ անտառապետ, 3 անտառպահպանության ինժեներ, 8 անտառապետ, 33 անտառապահ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակելու է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ և առավել հետևողական է լինելու կազմակերպության աշխատակիցների գործելաոճին, և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն