կարևոր
3694 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-18 16:10
Քաղաքական

Լաչինի միջանցքի շուրջ հարցը մոտակա ժամանակում կկարգավորվի․ Լավրով

Լաչինի միջանցքի շուրջ հարցը մոտակա ժամանակում կկարգավորվի․ Լավրով

«Երեկ, թե առաջին օրը կայացել է Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցել է ռուսական զորակազմի հրամանատարը։ Կարծում եմ, որ հարցը առաջիկա ժամանակում կկարգավորվի»,- այսօրվա ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ իր երեկվա հեռախոսազրույցը և ընդգծել, որ Լաչինի միջանցքը՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցումների համար, բայց ռազմական բեռների տեղափոխումը արգելված է։

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, թե հիմա ռուս զինվորականները ուսումնասիրում են ադրբեջանցիների ներկայացրած տվյալները, թե հայկական կողմը խախտելով եռակողմ համաձայնությունները, այդ միջանցքով ականներ է տեղափոխել, որոնք հետո օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ տարածքներ ականապատելու համար։

«Այնտեղ փոխադարձ շատ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։