|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական հավատարմագրման հարցի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, լրացում է կատարվել այն որոշման մեջ, որով սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց: Մասնավորապես այդպիսին են՝ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումն, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:
Գործող կարգով, սակայն չի կարգավորվում այն հարցը, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված: Հարցը դեռևս 2014 թ.-ից բարձրացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ այդմ, նախատեսվում է ապահովել ՀՀ-ում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում կհստակեցվի վերոնշյալ հարցը: