կարևոր
3508 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 15:36
Քաղաքական

Ռուսաստանն իսկապես մտահոգված է այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ. Պեսկով

Ռուսաստանն իսկապես մտահոգված է այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ. Պեսկով

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած լարվածությամբ և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: 

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Լաչինի միջանցքի թեման։

«Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է երեկ չէ առաջին օրը Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով զրույցները կշարունակվեն: Մենք իսկապես մտահոգված ենք այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ», - ընդգծել է նա։

Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղ միջազգային խաղաղապահներ ուղարկելու ՀՀ վարչապետ Փաշինյանի գաղափարի մասին՝ Պեսկովը նշել է, որ «միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան»։

«Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և թանկագին գործընկերն է», - ասել է Կրեմլի խոսնակը։