|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա:
Այս մասին հայտնել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»,- գրել է Հունանյանը։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը: