կարևոր
3181 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-09-10 10:37
Հասարակություն

Ագրարային համալսարանում գործում է հերթական ապօրինի կառույցը

Ագրարային համալսարանում գործում է հերթական ապօրինի կառույցը

Yerkir.am-ն արդեն ներկայացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրական չորս մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի և ուսանողական խորհրդի կանոնադրական խախտումներով և օրենքից դուրս գործելու վերաբերյալ փաստեր: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ագրարարյին համալսարանի ուսանողական գիտական ընկերության վերաբերյալ: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից պատասխանել են, որ ագրարարյին համալսարանի ուսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից չի հաստատվել:

Ստացվում է, որ համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը գործում է օրենքից դուրս: Ավելին, ՈՒԳԸ նախագահ ներկայացող անձը ուսանողների քվոտայով ներկայացված է համալսարանի գիտական խորհրդում, այն դեպքում, երբ նա 2021թ. փետրվարի 4-ից հանդիսանում համալսարանի աշխատակից: