Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՊՆ-ն տեղյակ է եղել, որ զինվորին հասանելիք օգնությունը հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ասել էր, որ տեղյակ չէ այդ ամենից, և որ «դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»:Հարց է առաջանում` արդյո՞ք դա Արցախի ներկայացուցիչների վրա պատասխանատվությունը բարդելու փորձ չէ սա։
Այսօր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը sputnik.am-ի հետ զրույցում արձագանքել է Սեյրան Օհանյանի այդ հայտարարությանը:
Դավիթ Բաբայանը պնդում է, որ առաջնագիծ ուղարկվող օգնությունները միջնորդներով չեն հասել Արցախ։ Նրա խոսքով` Սեյրան Օհանյանի հայտարարությունները «մի փոքր անհասկանալի են»։ Նրա խոսքով` այո, օգնությունը բաշխելու համար հանձնաժողով ստեղծվել է։ Սակայն այդ օգնությունը Արցախ էր հասցվում ուղիղ` առանց միջնորդների։
«Թե ով որքան օգնություն է ուղարկել, ինչպես է այն Արցախ հասցվել` այդ ամենը թափանցիկ էր, հեշտորեն կարելի է համապատասխան տեղեկություն ստանալ։ Սակայն ոչ մի կառույց, այդ թվում` «Երկրապահ» կամավորների միությունը, որպես միջնորդ ընդգրկված չի եղել փոխանցման գործընթացում», – ասաց Բաբայանը։