|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը վարակվել է կորոնավիրուսով Ուկրաինա այցի նախօրեին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Թրասը գրել է, որ երկուշաբթի՝ հունվարի 31-ի երեկոյան իմացել է, իր թեստը դրական է եղել: Նախարարը կինքնամեկուսանա և տնից կաշխատի:
Թրասի այցն Ուկրաինա նախատեսված էր այս շաբաթ։ Մինչ այս հաղորդվում էր, որ Թրասը և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը մոտ օրերս կմեկնեն Մոսկվա՝ բանակցություններ վարելու։ Հայտարարությունից հետո, որում Բորիս Ջոնսոնը հասկացրել էր, որ հնարավոր են ավելի լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, վարչապետը հանձնարարել էր արտգործնախարարին և պաշտպանության նախարարին՝ մոտ օրերս մեկնել Մոսկվա՝ բանակցելու գործընկերների հետ։