|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ադրբեջանական կողմը համարում է, որ Աբու Դաբիում հանդիպումն անցել է կառուցողական հիմքի վրա և այն հենց այդպես է գնահատում, օկուպացված Շուշիում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Այսպես է Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը գնահատել Ալիևի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այս հանդիպման մյուս բնորոշ առանձնահատկությունն այն էր, որ այն անցկացվել է առանց միջնորդների և երրորդ անձանց մասնակցության։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ խաղաղ գործընթացն ամբողջությամբ ընթանում է երկկողմ հիմունքներով բանակցությունների ձևաչափով։ Վերջին երկու տարուց ավելի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են հենց այս հարթությունում։ Այս երկկողմ հարթությունում հաջողություններ են գրանցվել խաղաղության օրակարգի առաջընթացի հարցում»,- ասել է Հաջիևը։