Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան և Հայաստանը հեռախոսազրույցների ընթացքում կհամակարգեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով անցնող տարվա արդյունքները։
«Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին։ Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից հնչեցված դրական ազդակները կհայտնվեն կոնկրետ քայլերի հիման վրա»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։