Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց սահմանային լարվածության արդյունքում ստեղծված իրավիճակին և Պաշտպանության նախարարության իրականացրած միջոցառումներին:
Նախարարի խոսքով` առաջին հերթին զինված ուժերն առանց մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու ուժեղացրել են իրենց ծառայությունը և՛ սահմանամերձ հատվածում, և՛ ռեզերվային բոլոր զորամասերում:
Հրամանատարական կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով, խոցման, ահազանգման, երկրորդ շարակազմի շատ-շատ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստականության և գտնվում են անմիջապես առաջին գծում միանգամից ահազանգելու համար: Հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմն ուժեղացված է:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ՀՀ ԶՈՒ մարտական ոգին չափազանց բարձր է՝ առաջին հերթին արտահայտված այդ հաջողություններով, երկրորդը՝ բնակչության, հատկապես Կառավարության, ԱԺ-ի, հասարակության լայն խավերի և նաև մարտական ընկերների, ազատամարտիկների, երկրապահների, վետերանների աջակցությամբ, որոնք մասնակցում են մարտական հերթապահության և իրենց փորձի փոխանակմամբ ոգևորում են զինված ուժերի ստորաբաժանումներին:
Սեյրան Օհանյանը դմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Ես գտնում եմ, որ, պարոն վարչապետ, իրենք այս իրավիճակում չեն հանգստանալու մինչև օգոստոսի 9-ը և դրանից հետո, և ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրը: Այս պահին ես պարզապես նաև ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել և´ կառավարության բոլոր անդամներին, և´ հասարակությանը: Անհրաժեշտության դեպքում աջակցությունը զինված ուժերին, մեր զինվորին, հատկապես զոհված և վիրավոր ազատամարտիկների և զինծառայողների ծնողներին, հարազատներին, այցելությունները պետք է մեր հանրության կողմից շարունակվեն, և նրանք մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
Շնորհակալություն»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության անունից խորին ցավակցություն հայտնեց զոհված զինվորների ծնողներին ու հարազատներին: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին զոհված հերոսների հիշատակը: