կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 13:14
Հասարակություն

Չեմ գնում հանգստանալու, հենա էդ փողը կդնեմ շինարարության վրա. Շմայս

Չեմ գնում հանգստանալու, հենա էդ փողը կդնեմ շինարարության վրա. Շմայս

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ երբևէ Հայաստանից դուրս չի եկել հանգստի գնալու նպատակով:

«Ես հանգստանալու ժամանակ Հայաստանից երբևէ դուրս չեմ եկել: Մենակ բուժվելու համար եմ գնացել Գերմանիա: Հենց հիմա ես շինարարությունով եմ զբաղված, չեմ կարողանում գնամ` հանգստանալու, հենա էդ փողը կդնեմ շինարարության վրա: Այսինքն`էն փողը, որը պետք է տամ` հանգստի գնալու համար, շինարարության վրա եմ օգտագործում»,- ասաց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե Հայաստանում ո՞ր հանգստավայրն է նախընտրում, Շմայսը պատասխանեց. «Սևան եմ գնում, ասենք` մի օր ընտանիքով գնում ենք Սևան, մի կտոր հաց ենք ուտում, հետ ենք գալիս: Երկար չենք մնում: Իմ ներվերը չի հերիքում մի տեղ լռվեմ: Իսկ Հայաստանից դուրս հանգիստս անցկացնելը չեմ էլ պատկերացնում»: