կարևոր
3961 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 17:22
Քաղաքական

Դուք միջազգային մակարդակի խեղճեր եք․ Գոռ Սարգսյանը՝ կառավարությանը

Մենք մեր բոլոր զոհված հերսների առջև պարտք ունենք և դա տալու ենք, թույլ չենք տալու երբեք, որ Արցախը անցնի Ադրբեջանի կազմում։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։

«Մենք այստեղ հավաքվել ենք մի քանի արձանագրումներ անելու և կարևոր փաստեր ներկայացնելու։ Տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ, կորցրեցինք Արցախի 70 տոկոսը կորցրեցինք, 5000-ից ավել մեր հայրենակիցներ զոհվեցին, որից հետո բանակցային սեղանին Փաշինյանն ու իր կառավարությունը հանձնելուց բացի ոչինչ  չի առաջարկում, հետո տեղի ունեցավ Բերձորի և շրջակա գյուղերի հանձնումը, հետո սեպտեմբերի պատերազմը, որի արդյունքում կորցրեցինք Երևանի կեսից ավելի տարածք և կրկին մեր հարյուրավոր հայրենակիցներ զոհվեցին, Ադրբեջանը մտավ և գրավեց Հայաստանի սուվերեն տարածքը և 15 օրից ավել է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Կառավարությունը մեղադրում է բոլորին, բացի իրենցից։ Մենք շատ հստակ այստեղ ուզում ենք արձանագրել, որ այս ամենի մեղավորը 2-ն են՝ Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանն իր կառավարությունով։ Ադրբեջանին մեկ բան ունեմ ասելու, ես վստահ եմ, որ ապագայում մարտի դաշտում իմ ընկերների հետ հանդիպելու ենք Ադրբեջանին և այս ամենի պատասխանը տալու ենք, իսկ այս կառավարությանը մեկ բան կասեմ, որ դուք ոչ միայն մեղավոր եք, այլ նաև այս ամենի պատասխանատուն եք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Արցախը շրջափակման մեջ է, իսկ կառավարությունը ոչինչ չի առաջարկում և ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ իրավունք չունի այդ գործընթացին խառնվելու․ «Լավ բա, որ թուրքերն ու ադրբեջանցիները մտել են Ջերմուկ, իրավունք ունեք նրանց դուրս շպրտելու, Վարդենիսից իրավունք ո՞ւնեք։ Ոչ միայն իրավունք ունեք, այլ նաև պարտավոր եք։ Դուք նույնիսկ ոչ միայն զենքով, ուժով չենք կարողանում անել, դուք նույնիսկ բանակցային սեղանին այդ ամենը չեք կարողանում անել։ Բանակցությունների չեք գնում և միջազգային հանրության առաջ Ադրբեջանի ԱԳ նախարաչը ինչ ուզում ասում է։ Ամենաբարձր մակարդակով ասում է, որ Հայաստանը 8 գյուղ է տալու, ի՞նչ պատասխան եք դուք տալիս դրան։ Այստեղ նստած ի՞նչ քննարկում եք անում Ադրեբջանին՝ Հայսատանի սուվերեն տարածքից դուրս շպրտելու համար, ի՞նչ տարբերակներ ունեք։ Վստահ եմ՝ ոչ մի տարբերակ չունեք»,- ասաց նա։

ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահը հայտարարեց, որ Փաշինյանն ու այս իշխանությունը միջազգային մակարդակի խեղճեր են։