Միասին կարող ենք
կարևոր
2002 դիտում, 5 ժամ առաջ - 2026-04-11 12:11
Քաղաքական

«Դուք քաղաքական գործիչ չեք․ դուք Արցախ հանձնող նիկոլական եք»․ Գոռ Սարգսյանը՝ ՔՊ-ականներին

«Դուք քաղաքական գործիչ չեք․ դուք Արցախ հանձնող նիկոլական եք»․ Գոռ Սարգսյանը՝ ՔՊ-ականներին

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը գրում է․

«Գիտե՞ք աբսուրդը որն է․ որ ՔՊ-ակաները մեկը մյուսի հետևից քննարկում են ընդդիմադիր ուժերի ցուցակները։ Լավ, դուք ձեր անցած քաղաքական ճանապարհը տեսե՞լ եք։ Տեսե՞լ եք, որ ձեր ամենամեծ քաղաքական «ձեռքբերումը» Արցախի հանձնումն է եղել։ Ընդհանրապես, հանձնումն է եղել ձեր քաղաքականության առանցքը։

Ձեր ամբողջ բովանդակությունը կառուցված է եղել ընդդիմադիրներին վիրավորելու, անիծելու, պիտակավորելու վրա, ստի վրա։ Բովանդակային ոչինչ չի եղել։ Եվ, առհասարակ, գիտե՞ք, որ դուք նիկոլական եք։ Դուք այսինչ կամ այնինչ քաղաքական գործիչ չեք․ դուք նիկոլական եք։

Այնպես որ, ցուցակներում հայտնված ցանկացած մեկը ձեզանից լավ է, ամենակարևորը՝ նա հանձնող չէ»։