Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ի դռներն ու պատուհանները կոտրելու տեսանյութը հրապարակել և մեզ «հայրենասերներ» է անվանել այս երիտասարդ աղջիկը, որը վարչապետի աթոռը ստանձնած մարդու մամուլի խոսնակն է. ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակած նախաձեռնության» համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն ու լցուցադրեց ՀՀ վարչապետ Մանե Գևորգյանի լուսանկարը, որում նա հեղափոխությունից առաջ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան առաջ պատռում է ՌԴ դրոշը։
«Նկարում պարզ երևում է, որ տարիներ շարունակ իրենք իրենց թիմով պայքարել են մեր երկրի և մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ռազմավարական հարաբերությունների դեմ։ Այս 2․5 տարվա ընթացքում թշնամու համար ստեղծել են նպաստավոր բոլոր հնարավորությունները հարձակման համար։ Այս 2․5 տարվա ընթացքում Շուշիի համար ի՞նչ եք արել, որ այն անվանում եք դժբախտ և դժգույն քաղաք։ Այո, մեզ պետք էր Շուշին, թե ինչի համար էր պետք, դա բոլորը գիտեն»,- ասաց բանախոսն ու հրապարակային հարց ուղղեց կառավարության անդամներին․ «Ի՞նչ կապ ունեք դուք Արցախի հետ։ Դուք, ձեր թիմը, ձեր ղեկավարը ի՞նչ եք արել Արցախի համար այս տարիների ընթացքում, ի՞նչ կապ ունեք դուք Արցախի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում: