Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի ընկերներ, քանի որ այս տարի հաջողությամբ հանձնեցի գերմանական երկրորդ պետական իրավաբանական քննությունները ( = դատավորի, դատախազի, փաստաբանի ու նոտարի որակավորման քննությունները, հունիսին՝ գրավոր մասը, նոյեմբերին՝ բանավորը), այսօրվանից սկսում եմ իմ փաստաբանական գործունեությունը Դրեզդենի խոշոր փաստաբանական ընկերություններից մեկում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ապահովելու եմ հանրային իրավունքի մասը։ Էնպես որ եթե գերմանական պետության հետ խնդիրներ ունենաք, դիմեք մեզ: Զուգահեռ շարունակելու եմ իմ դասախոսական աշխատանքը Հագենի համալսարանում։
Ուզում եմ նաև իմանաք, որ այս տարվա հուլիսին ՀՀ փաստաբանական դպրոցը թույլ չտվեց, որ սովորեմ ու փաստաբանական արտոնագիր ստանամ նաև Հայաստանում։ Ես իմ դիմումի մերժումը համարում եմ ոչ իրավաչափ ու այդ մասին ասել եմ այն ժամանակ դպրոցի տնօրենին ու պալատի նախագահին, բայց նրանք այլ կարծիքի են։
Էն սլավոնական համալսարանն էլ էնտեղ դասաժամեր չտվեց։ Դուք գիտեք։ Ես պատրաստ էի օգնել ձեզ։ Գերմանացիները հեչ դեմ չեն օգտվել իմ գիտելիքներից ու փորձից։ Ինչպես ասում են, չուտողի մալը ուտողին հալալ է»:
Նշենք, որ նախորդ տարի Գոռ Հովհաննիսյանը նաեւ Հայաստանի ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվեց, սակայն Ազգային ժողովում չհավաքեց համապատասխան քվեներ: