Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1-Հակա-Արցախեան 44-օրեայ պատերազմի արդիւնքում մեր համազգային աղէտի (մարդկային ու հայրենական տարածքների ահռելի կորուստ, իսկ մինչ այդ էլ, սկսած 2018 թ.-ից, ներազգային պառակտումը) շարունակման նորագոյն ցուցանիշն է՝ Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհի արգելափակումը՝ թուրք-ադրբեջանական սպասելի սադրանքի ու դաւադրութեան բերումով:
2-…Համաձայն համաշխարհային ու միջազգային դիւանագիտական եւ պրոտոկոլային այսպէս ասած հումանիտար ստանդարտների՝ հնչում են կոչեր ու դատապարտանքի յայտարարութիւններ՝ համապատասխան կառոյցներում՝ ՄԱԿ-ում, եւրոպական տարբեր երկրների խորհրդարաններում ու մարդասիրական կազմակերպութիւններում: Ներքին ճակատում էլ հայութիւնը ինչպէս բուն Հայրենիքում, նոյնպէս էլ սփիւռքեան մասշտաբով, փորձում է իր արդարահատոյց ձայնն ու պահանջը հասանելի դարձնել աշխարհին…
3-Երէկ, սակայն, ՄԱԿ-ում ոչ աւել, ոչ պակաս՝ Մե՜ծն Բրիտանիայի ներկայացուցիչ-դեսպանը իր երկրի մտահոգութիւնն է յայտնել հումանիտար միջանցքի փակման կապակցութեամբ…:
Մէկ կողմից զաւեշտ յիշեցնող, իսկ միւս կողմից՝ դիւանագիտական-քաղաքական պոռնկութեան ցուցանիշ հանդիսացող անգլիական աւանդական այդ ժեստը, զուտ քողածածկոյթ է՝ Անգլօ-ադրբեջանական «սեւ ոսկու» շահագործման առեւտուրի հաշւին, որով էլ նոյն միջանցքում արդէն 10 օր է ադրբեջանական «բնապահպանները մարդասիրական նպատակներից ելած՝ ցոյցի են դիմել, փակելով հայերի կողմից իբր շրջանին սպառնացող Բերձորի (Լաչին) թունաւոր հանքերի ճանապարհը…»:
4-….Նամակ-բողոքների, դատապարտութիւնների, սրանից ու նրանից պահանջ ներկայացնելուն զուգահեռ մշտապէս բարձրաձայն հնչեցնենք մեծանուն Սիամանթոյի յաւերժ արդիական պատգամը՝
«Ո՛վ մարդկային արդարութիւն, թող ես թքնե՛մ քու ճակատին…»…
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ