|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտնի է, և ինքն իր կարծիքը չի փոխել:
Հարցին, թե պատրասվո՞ւմ է միանալ «Ոչ»-ի ճակատին, պատասխանեց. «Հեչ պարտադիր չէ գտնվել որևէ ճակատում, որպեսզի հնարավոր լինի հայտնել տեսակետ»: Ստեփան Մարգարյանը հավելեց, որ որևէ հարցի չի ցանկանում պատասխանել այլևս:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, սակայն խմբակցության մի քանի պատգամավորներ դեմ են Սահմանադրության նոր նախագծի ընդունմանը: Այդ պատգամավորների թվում է նաև Ստեփան Մարգարյանը: